Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է՝ ամբողջը կենտրոնացնել իր ձեռքում. Արամ Սարգսյան. Ա1+

Երևանի ավագանու ընտրություններում մարդիկ քվեարկեցին այնպես, որ միայն թե  հինը չվերադառնա, կարծում է «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ ժողովուրդն ուշադրություն չդարձրեց, թե ինչ ծրագիր է առաջարկում Հայկ Մարությանը, այլ  հետևեցին Նիկոլ Փաշինյանի կոչին:

«Նաև աշխատեց այն գործոնը, որ եթե մենք հիմա ձայն չտանք Հայկին, Ռոբերտ Քոչարյանն է հետ գալու: Ոչ թե գաղափարախոսություն ընտրեցին, ոչ թե ծրագիր ընտրեցին, թե այդ մարդը կարող է, թե չէ, այլ դեմ քվեարկեցին հնին, անցյալին: Այս ամբողջ բեռը պետք է կարողանանք հաղթահարել և չենք կարող թույլ տալ, որ նոր մենաշնորհ ձեւավորվի: 81 % ձայն ստացած քաղաքական ուժը կարող է գլուխն այնպես կորցնել, որ մենք էլ զարմանանք, թե այս ինչ կատարվեց այս մարդկանց հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սարգսյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից