Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ուղիղ միացմամբ հայտնեց, որ քիչ հետո պատրաստվում է լքել հյուրանոցը և մեկնել Միացյալ կազմակերպությունների կենտրոնակայան․ «Քիչ հետո ես պատրաստվում եմ լքել հյուրանոցը և մեկնել Միացյալ ազգերի կազմակերպության կենտրոնակայան, որտեղ մի քանի միջոցառումներ են նախատեսված։ Այսօր երկու ելույթ ունեմ, մի ելույթը տեղի է ունենալու Նելսոն Մանդելայի 100 ամյակին նվիրված գագաթաժողովի ընթացքում, մյուսը՝ Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանում բացվում է «Հայաստան» ցուցադրությունը, որը բացառիկ կարևոր մշակութային իրադարձություն է մեր կյանքում, այսօր նաև հանդիպումեր եմ ունենալու մի շարք ղեկավարների հետ։
Իսկ վերջում, վարչապետ Փաշինյանը ցույց տվեց, թե ինչ է երևում Նյու Յորքի իր պատուհանից։