Երևանի ավագանու ընտրություններում բացի Իմ քայլը և Լույս դաշինքներից մանդատներ կունենա նաև ԲՀԿ-ն, որն ընտրություների արդյունքում, ստանալով ձայների 7 տոկոսը, զբաղեցրեց 2-րդ տեղը:
ԲՀԿ ցանկի երրորդ համար Արման Աբովյանը Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չի պատրաստվում հրաժարվել մանդատից և լինելու է մայրաքաղաքի նոր ավագանիում:
Կուսակցության երկրորդ համար Պետրոս Ղազարյանն իր հերթին ասաց, որ դեռ վաղ է այդ հարցի մասին խոսել. «Դեռ վաղ է այդ հարցերի մասին խոսելը, մենք այսօր միայն շնորհավորելու ենք և վերջ»:
Հավանաբար մանդատից կհրաժարվի ավագանու ընտրություններում ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանը, ով դժվար թե ԱԺ պատգամավորի մանդատը փոխի Երևանի ավագանու մանդատով: