Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին Ահվազում ահաբեկչությունից հետո հայտարարել է տարածաշրջանի երկրների հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն:
«Պետք է պահպանել ողջամտությունը, ընդլայնել տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունը և համագործակցություն՝ խափանելով այն ուժերի ջանքերը, որոնք փորձում են հակասություններ ստեղծել տարածաշրջանի երկրների միջև»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան:
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Շամհանին նաև հայտնել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունն ունի արտաքին արմատ:
Հիշեցենք, որ Իրանի Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվեց ավելի քան 20 մարդ: