Քաղաքական Բարի օր 

ՀՅԴ-ն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի Յեյլ ակումբում հայտարարել է, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին:

Analitik.am-ն այս մասին զրուցեց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ, ով ասաց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում․ «Նախ ուզում եմ արձանագրել, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն ամրագրված էր կառավարության գործունեության ծրագրում, որին կողմ ենք նաև մենք»:

Համբարձումյանի խոսքերով, ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցի և ճանապարհային քարտեզի հետ կապված քննարկումն անհնար է. «Անցնող ամիսների ընթացքում մեր մոտեցումների և դիրքորոշումների մեջ որևէ փոփոխություն այս առումով տեղի չի ունեցել և հետևաբար որևէ անպատեհություն չենք տեսնում ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցի և ճանապարհային քարտեզի հետ կապված: Այդ ամենի շուրջ քննարկումն անհնար է»:

Նույն շարքից