Հայաստան Քաղաքական 

Երևանի բնակիչները, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին, ընտրեցին Հայկ Մարությանին. ԵԾ հայտարարությունը

Երևանի բնակիչները, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին, «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունն ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:

Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:

Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ:

Երկիր Ծիրանի

 

 

Նույն շարքից