Իրանական Ահվազում ավելի քան 20 մարդու կյանք խլած ահաբեկչությունը կազմակերպվել է Սաուդյանի Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին:
Համենեի խոսքերով, կատարված ահաբեկչության հետ կապ ունեն նույն մարդիկ, ովքեր իրավիճակն ապակայունացնում են Իրաքում և Սիրիայում:
Հիշեցնենք, որ իրանական Ահվազում ահաբեկչությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին, զինվորական շքերթի ժամանակ: Ահաբեկիչների հարձակման արդյունքում զոհվեց 29 մարդ, վիրավորների թիվը հասնում է 60-ի: