Քաղաքական 

«ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետների խումբը խորհրդարանում

ՀՀ կառավարության եւ Եվրոպական միության միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում «ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետները կուսումնասիրեն Հայաստանի կառավարման համակարգի տարբեր ոլորտներում քաղաքականության մշակումը եւ իրականացումը:

Սեպտեմբերի 24-ին «ՍԻԳՄԱ» ծրագրի խմբի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ  Թաթուլ Սողոմոնյանի եւ իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանի հետ:

Հյուրերը հետաքրքրվել են սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ ԱԺ-կառավարություն համագործակցությունից,  մասնավորապես գործադիրի կողմից խորհրդարան օրենքների  ներկայացումից:

Խմբի տեղեկացմամբ՝ առաջիկայում կառույցը պատրաստելու է զեկույց, որի նախնական տարբերակը կներկայացվի Ազգային ժողով:

Նույն շարքից