Քաղաքական 

ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն՝ ոչ, բայց լայն օրակարգով քաղաքական կոնսուլտացիաների կարիք կա. Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանհեթենի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ը ցրելու մասին, ասել է. «Խոստովանենք, որ երկրում քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների կարիք Հայաստանում իրոք կա։

Իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանությունն ու ընդդիմությունը կորցրին քաղաքական երկխոսության հնարավորությունները և սկսեցին միմյանց հետ շփվել բացառապես հրապարակային, հանրային քաղաքական դաշտում։ Վարչապետ Փաշինյանը, երկար ժամանակ է՝ իշխանությունների անունից սպառնում է ընդդիմությանը, ընդդիմությունը հրապարակավ անդրադառնում և մերժում է այդ սպառնալիքները։ Հուսամ, այս նախաձեռնության ձևական պատրվակն է միայն Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող օրակարգային հարցը, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր ցանկությունը, որովհետև նման կոնսուլտացիաների, հանդիպումների ընթացքում կողմերը պետք է ազատ լինեն քաղաքական օրակարգ ձևավորելու։

Մանրամասն՝ 168.am

Նույն շարքից