Սպորտ Առողջապահություն Հասարակություն 

Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Առողջապահության նախարարության մասնագետները բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 21-ին մասնակցել են Կունգ-ֆու ֆեդերացիայի կողմից ՀՀ անկախության տոնի առիթով կազմակերպված շախմատի առաջնության բացման արարողությանը:

2 և ավելի տասնյակ երեխաների հետ հանդիպման ընթացքում ԱՆ մասնագետները փոխանցել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ու երեխաներին պիտանի տեղեկատվություն` շեշտադրելով հատկապես ֆիզիկական ակտիվության կարևորությունը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում: Մասնագետներն ինտերակտիվ դասախոսության ու զրույցի միջոցով անդրադարձել են  ֆիզիկական թերակտիվությանը, անառողջ սնուցմանը, ալկոհոլի չարաշահմանը, ծխախոտի օգտագործման բացասական հետևանքներին ու ճիշտ վարքագծի ձևավորմանն առնչվող հարցերի:

Սա ՀՀ ԱՆ-ի և մասնավոր հատվածի գործակցության օրինակ է` ուղղված բնակչության տարբեր խմբերի շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների և դրանց հնարավոր հետևանքների կանխարգելմանը:

Նույն նպատակով նախորդիվ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հանդիպում Կունգ-ֆու ֆեդերացիայի, ՀՀ գեղասահքի և հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի, սպորտային տուրիզմի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ` կրկին նպատակ ունենալով համատեղ ուժերով իրականացնել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումներ:

Նախատեսվում է առողջապահության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցության բարձրացման նպատակով շարունակական դարձնել նմանատիպ հանդիպումները:

Նույն շարքից