Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին Իրանում կատարված ահաբեկչության մասին ասված խոսքերի համար:
«Ամերիկացի պաշտոնյան սարսափելի արտահայտություններ է արել Ահվազի ահաբեկչության մասին և դրա պատասխանատվությունը դրել իրանական կառավարության վրա: Ամերիկացիներ, դուք ի՞նչ կմտածեիք, եթե մենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին նման բան ասեինք»,-գրել է Ռոհանին թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին իրանական Ահվազում զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց մոտ 30 մարդ, վիրավորների թիվը հասնում է 60-ի: Իրանի հոգևոր առաջնորդը կատարվածի մեջ մեղադրել է Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին: