Սպորտ Հասարակություն 

Պատմության մեջ առաջին անգամ. Մեսսին լավագույն եռյակում նշել է Ռոնալդուի անունը

Սեպտեմբերի 24-ին, «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ: Վերջին 11 տարում սա առաջին անգամն էր, երբ մրցանակին չեն արժանանում, ոչ Լեոնել Մեսին, ոչ Կրիշտիանո Ռոնալդուն, ովքեր ներկա չէին միջոցառմանը:

Այս տարի առաջին անգամ կատալոնական գրանդի առաջատարը քվեարկության ժամանակ նշել է նաև պորտուգալացու անունը (Մոդրիչ, Մբապե, Ռոնալդու): Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ով երբևէ չի քվեարկել Մեսսիի օգտին, ապա նրա եռյակն այս տարի հետևյալ տեսքն ունի՝ Վարան, Մոդրիչ, Գրիզման:

Նշենք, որ Մեսսին երեք անգամ լավագույն եռյակում նշել է Արքայական ակումբի ֆուտբոլիստների անունները, իսկ պորտուգալացին միայն մեկ անգամ է դա արել՝ նշելով Չավիի անունը:

 

Նույն շարքից