Սպորտ Հասարակություն 

Խորվաթ ֆուտբոլիստը հայտնել է, թե ինչու չի սեղմել Պուտինի ձեռքը

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոսիպ Պիվարիչը խոսել է այն մասին, թե ինչու Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ չի սեղմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը:

«Ինչպես հիշում եք, այդ պահին ուժեղ անձրև էր տեղում: Ես 3-րդ կամ 4-րդ ֆուտբոլիստն էի մեր ավագ Լուկա Մոդրիչից հետո և երբ ձեռքս մեկնեցի դեպի Պուտինը, նա այդ պահին թեքվեց մի կողմ: Եվ ես անցա նրա կողքով: Ուղղակի չէի ցանկանում դանդաղեցնել ընթացքը»,-ասել է խորվաթը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը եզրափակիչում զիջեց ֆրանսիացիներին՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն:

Նույն շարքից