Հասարակություն Բարի օր 

Միկրոավտոբուսներով բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

Կառավարության մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում վարորդները:

Դեռ երեկվանից Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդները միկրոավտոբուսները կայանել էին կառավարության դիմաց, իսկ արդեն այսօր բողոքի ակցիան են իրականացնում:

Վարորդները բողոքում են, որ իրենք օրինական դաշտում են աշխատում, սակայն իրենց զուգահեռ անօրինական աշխատող տրանսպորտային միջոցներ կան, ինչի պատճառով իրենց ուղևորների թիվը պակասում է:

Վարորդները կառավարությունից պահանջում են լուծում տալ իրենց խնդրին:

Նույն շարքից