Ռազմական Հասարակություն 

Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել հայկական օդային միջոցները

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաղորդագրությանը՝ Արցախում մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ են իրականացվելու մասին:

Հարևան երկրի ղեկավարությունը դա սադրանք է համարել և նշել, որ խոցելու է ցանկացած օդային միջոց, որը կմոտենա առաջնագծին:

Բաքուն նշել է, որ հնարավոր կորուստների պատասխանատվությունը լինելու է հայկական կողմի վրա:

 

Նույն շարքից