Հայաստան Քաղաքական 

Առաջիկա ընտրությունները հնարավոր է լինեն վերջինը, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանն անձնապես կմասնակցի

Առաջիկա համապետական ընտրությունները հնարավոր է լինեն վերջինը, որոնց անձնապես մասնակցություն կունենա Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Ժառանգությունը և նոր սերունդը նոր լուծումների և ձևաչափերի կարիքը կունենան:

Հովհաննիսյանը նշեց, որ մասնավորապես Ժառանգության մասով սերնդափոխությունն արդեն վաղուց է եղել և կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին արդեն վաղուց են փոխանցվել ղեկավարի պարտականությունները, իսկ ինքը շարքային կուսակցական է:

Ժառանգության կուսակցության ներկայացուցիչը նաև ցանկություն հայտնեց, որ վարչապետի ղեկավարած ուժը պայքարը շարունակի համաժողովրդական տարբերակով՝ չնեղացնելով պայքարը կուսակցական հարթության մեջ: Եթե այդպես լինի, Ժառանգությունը կդիտարկի կոալիցիոն կամ կոնսոլիդացիոն մոտեցումները, որոնք եղել են կուսակցության առաջնահերթությունները:

Իսկ եթե համաժողովրդական շարժումը կուսակցականանա, Հովհաննիսյանի խոսքերով, իրենք կդառնան ընդդիմադիր նոր Հայաստանի արժեքները և համաժողովրդական մոտեցումը սեփականացնելուն:

Նույն շարքից