Հասարակություն 

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։

Նրան պարզաբանվել է իր իրավունքները։

Թուրքիայի քաղաքացին պահման պայմաններից կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքից բողոքներ չի ներկայացրել։

ՄԻՊ Հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյան

Նույն շարքից