Պատահարներ գլխավոր 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նախնական տվյալներով թթվածնային բալոն է պայթել

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 12:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից՝ հավելելով, որ միջադեպի արդյունքում զոհ կա:

Analitik.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանից հայտնեցին, որ հիմա ոստիկանության աշխատակիցներն այնտեղ հետազոտություններ են կատարում: Այլ մանրամասներ չհայտնեցին։

Նշենք, որ նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել թթվածնային կայանում, զոհն էլ աշխատակիցն է:

Նույն շարքից