Հասարակություն Պատահարներ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի զոհի ինքնությունը հայտնի է

analitik.am

Ազատություն ռադիոկայանը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մոտ մեկ ժամ առաջ թթվածնի բալոնի կամ բալոնների պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով կա մեկ զոհ, ով հանդիսանում է թթվածնի կայանի աշխատակից։ Հայտնի է նաև նրա ինքնությունը, անունը Վահրամ է, տարիքը՝ մոտ 42 տարեկան։ Դեպքի վայրում են մահացածի հարազատները։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հետազոտություններ է իրականացնում ոստիկանությունը, իսկ ավելի վաղ աշխատանքներ են իրականացրել քրեագետները։

Թե թթվածնային կենտրոնում վերջին անգամ երբ են ստուգումներ իրականացվել հայտնի չէ։

Նույն շարքից