Հասարակություն 

Կարևոր չէ, թե ով է առաջին տիկինը, կարևոր է, որ ամեն մեկը հնարավորինս օգտակար լինի ժողովրդին. Աննա Հակոբյան /տեսանյութ/

Բովանդակային առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Мир 24-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փոփոխություններ են եղել իրենց կյանքում Փաշինյանի վարչապետությունից հետո:

Տիկին Հակոբյանի խոսքերով, ավելացել է հսկայական պատասխանատվությունը, որը ստանձնել է վարչապետ Փաշինյանը, հետևաբար նաև ինքը և իրենց ընտանիքը:

Հարցին, թե իրեն դուր է գալիս արդյո՞ք այդ պատասխանատվությունը, Հակոբյանը նշել է, որ հարցն այդպես չի դիտարկում, դա ուղղակի պատասխանատվություն է և ինքը կարծում է, որ դա իր պարտքն է, որ պետք է կատարի հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ:

Տիկին Հակոբյանի համար կարևոր չէ, թե ով է Հայաստանում առաջին տիկինը՝ ՀՀ նախագահի կի՞նը, թե՝ վարչապետի: Նրա խոսքերով, ավելի կարևոր է, որ յուրաքանչյուրը լինի իր տեղում և օգտակար լինի իր ժողովրդին և երկրին այնքանով, որքան հնարավոր է:

https://www.youtube.com/watch?v=CpHIId4jqcA

Նույն շարքից