Հասարակություն 

Ինչու կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց քաղաքական գործիչ ամուսիններին՝ ըստ Աննա Հակոբյանի

Քաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց ամուսիններին:  Мир 24-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե խորհուրդներ տալիս է արդյո՞ք ինքը վարչապետ Փաշինյանին:

Տիկինի Հակոբյանը չգիտի, թե որտեղից են գալիս այն խոսակցությունները, թե կանայք խորհուրդներ են տալիս իրենց ամուսիններին և մասնակցում են քաղաքական կյանքին: Նա ենթադրում է, որ պատմության մեջ նման օրինակներ եղել են, սակայն քաղաքական գործիչ լինելը լուրջ մասնագիտություն է և խորհուրդներ տալու համար պետք է փորձ ու գիտելիքներ ունենալ:

Հարցին, թե ինքը մտադրություն ունի արդյո՞ք երբևէ առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Հակոբյանը բացասական պատասխան է տվել:

Նույն շարքից