Քաղաքական 

Նախագահ Սարգսյանը փոխել է Քուվեյթում ՀՀ դեսպանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):

Նույն շարքից