Հայաստան Քաղաքական 

Լեգիտիմ խորհրդարանի ձևավորումն օրվա հրամայականն է. ՀԺԿ

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով:

Ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և արտահայտում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքը:

ՀԺԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր իշխանություններին և լիահույս է, որ նրանք ամեն ինչ կանեն երևանցիների վստահությունն արդարացնելու համար:

Այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ առկա է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հստակ հասարակական պահանջ: Լեգիտիմ խորհրդարանի ձևավորումն օրվա հրամայականն է:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ)

Նույն շարքից