Հասարակություն 

ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի նիստին առաջին անգամ նորածին է մասնակցել

Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնի դուստրը դարձել է առաջին նորածինն, ով մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի միջոցառմանը: Իսկ Արդերն իր հերթին դարձել է առաջին ղեկավարը, ով նորածինի հետ մասնակցել է ՄԱԿ-ի նիստին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Այն ընթացքում, երբ վարչապետ մայրը ելույթ է ունեցել գագաթաժողովի ժամանակ, 3 ամսական փոքրիկը եղել է  հոր՝ Կլարկ Գեյֆորդի մոտ:

Նշվում է, որ նորածինը մոր հետ մեկնել է Նյու Յորք, քանի որ Արդերնը շարունակում է կրծքով կերակրել դստերը:

Նույն շարքից