Քաղաքական 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շնորհավորում է Հայկ Մարությանին

Երևանի նորընտիր քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին

Հարգելի պարոն Մարության

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շնորհավորում է Ձեզ Երևանի քաղաքապետի պաշտոնում ավելի քան համոզիչ հաղթանակի առիթով:

Այն մեծ և աննախադեպ վստահությունը, որը ցուցաբերվել է անձամբ Ձեր և քաղաքական թիմի նկատմամբ, արտահայտում է արդարության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի և մեր մայրաքաղաքի իրական բարեկարգման երևանցիների սպասելիքները:

Պատրաստ ենք համագործակցելու և ներկայացնելու մայրաքաղաքի՝ որպես ամբողջական, առանձնահատուկ միավորի համապարփակ զարգացումն ապահովող մեր կուսակցության առաջարկները:

Մաղթում ենք Ձեզ և նորընտիր ավագանու անդամներին արգասաբեր աշխատանք:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Նույն շարքից