Իրավական Հասարակություն 

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

analitik.am

Ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն  Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնել է, որ նա Կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։

«Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով»,- ասել է Սաֆարյանը:

Նույն շարքից