ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով բուհերում դիմորդների թվի անկման մասին, նշել է, որ դա պայմանավորված է 12-ամյա կրթության հետ և առաջիկա տարիներին այդ պակասը լինելու է: Ամեն դեպքում նախարարն ասել է, որ հաջորդ տարի դիմորդների թիվը 2-ից ավել անգամ ավելանալու է, մյուս տարի կրկին դիմորդների թիվը կմեծանա:
Նախարարը նաև անդրադարձել է այն խոսակցություններին, թե շուտով հեռացվելու է պաշտոնից և նշանակվելու է ԵՊՀ ռեկտոր: Հարությունյանը հայտարարել է, որ պաշտոնից հետո գնալու է դպրոց և ուսուցիչ աշխատի: