Հասարակություն 

Գազի մատակարարումը կդադարեցվի Երևանի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-Ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի  26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Ավան  վարչական շրջանի Ավան 7-րդ փողոցի 142/1-ից 184 և Ավան 7-րդ փողոցի 5-րդ նրբանցքի 1-ից 25 հասցեների առանձնատների, իսկ ժամը 9:30-ից մինչև 16:00-ն Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի, Տ.Մեծի, Խորենացու 3-րդ փակուղու, Գլինկայի, Նար-Դոսի փողոցներով պարփակված թաղամասերի և Էրեբունի վարչական շրջանի Քրիստափորի, Տ.Մեծի փողոցների և հարակից նրբանցքների՝ մինչև Երկաթգծի կայարան ընդգրկող տարածքի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից