ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ Նյու Յորքում երևացել է General Motors Co-ի Cadillac լիմուզինով, այս մասին հայտնում է Reuters-ը: Ավտոմեքենան ստեղծվել է երկու օրինակով և կոչված է պաշտպանելու ԱՄՆ նախագահին ցանկացած վտանգից:
Հարկ է նշել, որ այս ավտոմեքենան ևս, ինչպես իր նախորդները, կրում է «Գազան» անունը:
Reuters-ի պնդմամբ, այս մեքենայի անիվները թույլ են տալիս երթևեկությունը շարունակել նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք վնասված են: Ավտոմեքենայի մեջ գտնվողները լիակատար պաշտպանություն կունենան քիմիական հարձակումների ժամանակ: Ավտոմեքենայի տեխնիկական բնութագրի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում:
Հավելենք, որ ХХ դարում ԱՄՆ նախագահների համար հիմնականում ավտոմեքենա ստեղծել է Lincoln-ը, սակայն, 1980-ականներից հետո դա անում է Cadillac-ը: