Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ADEX-2018-ի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեի հետ: Այս մասին հայտնում են հարևան երկրի ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական, ռազմա-տեխնիկական, պաշտպանական, ռազմա-բժշկական ոլորտներում թուրք-ադրբեջանական համագործակցությանը:
Կողմերը խոսել են նաև այլ հարցերի մասին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: