Զուտ անհատական կարծիք․․․
Խնդրում եմ ծայրահեղականներն ու սադրիչները չարձագանքեն․․․
Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ "հեղափոխության" արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում․․․
Բա ԱԺ հարկադիր լուծարումն ի՞նչ խնդիր է լուծում․․․
Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին․․․
Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն․․․ Բայց, ո՞վ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ի՞նչ է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ո՞վ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում․․․ Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք․․․
Ու շատ հետաքրքիր է,թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչո՞վ են նրանք գերազանցելու ներկաներին․․․
Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ․․․
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան