Քաղաքական Միջազգային Բարի օր 

Թրամփի ելույթը դահլիճում ծիծաղով ընդունեցին. Տեսանյութ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ  նստաշրջանի ժամանակ ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփին դիմավորեցին ծիծաղով: Թրամփը նախ պատմեց, թե ինչպես են գործերն ԱՄՆ-ում իր՝ Սպիտակ տուն գալուց հետո, ապա հայտարարեց, որ երկու տարուց քիչ ժամանակահատվածում ավելի շատ արդյունքներ է գրանցել, քան իր նախորդները նույնչափ ժամանակահատվածում: Հենց այս խոսքերն էլ առաջացրեցին դահլիճում գտնվող մարդկանց ծիծաղը:

Թրամփն ասաց, որ չէր սպասում նման արձագանքի, բայց դա նորմալ է:

ԱՄՆ նախագահն իր ելույթում խոսեց նաև Սիրիայի ռազմական կոնֆլիկտի դեէսկալացիայի և երկրում քաղաքական կյանքի կարգավորման մասին, անդրադարձավ նաև Չինաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չի ունեցել Կորեական թերակղզու  առանձնացում:

Նա նաև խոստովանեց, որ չի պատրաստվում հանդիպել Իրանի ղեկավարության հետ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոխել իր քաղաքական ուղղվածությունը. ԱՄՆ-ն ձեզ չի ասելու, թե ինչպես ապրեք, աշխատեք կամ պատերազմ վարեք:  Մենք միայն խնդրում ենք, որ դուք, ի պատասխան, հարգեք մեր սուվերենությունը այս բառերով էլ  եզրափակեց իր ելույթը Թրամփը:

Նույն շարքից