Հասարակություն 

Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ուղևորը սպառնացել է պայթեցնել օդանավը

Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ուղևորի նկատմամբ, ով սպառնացել է պայթեցնել օդանավը՝ պահանջելով իրեն տեղ հատկացնել բիզնես-դասում:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը, օդանավի անձնակազմի կողմից ստանալով մերժում, հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա և եթե իր ասածը չանեն, օդանավը կպայթեցնի:

Ավելի ուշ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոչ մի ռումբ էլ օդանավում չի եղել:

Հավելենք, որ միջադեպը տեղի է ունեցել S7 ավիաընկերության Airbus A-320 օդանավում:

 

Նույն շարքից