Քաղաքական Բարի օր 

Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Հայաստանի և  Ադրբեջանի ԱԳ նախարարություններն արդեն հաստատել են կայանալիք հանդիպման փաստը, որին ներկա են լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

 

Նույն շարքից