Քաղաքական Միջազգային 

Եվրահանձնաժողովը չի պատրաստվում տնտեսական օգնություն տրամադրել Թուրքիային

Եվրահանձնաժողովը Թուրքիայի նախագահի գերմանական այցի նախօրեին դեմ է արտահայտվել Անկարային տնտեսական օգնություն ցուցաբերելուն:

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ ԵՄ-ն անհրաժեշտություն չի տեսնում Թուրքիային օգնելու հարցում: Այս մասին հայտնում է Die Welt-ը:

Հանի խոսքերով, Թուրքիայի տնտեսական խնդիրներն ուղիղ կապ ունեն երկրի ներքին քաղաքական խնդիրների հետ, և ԵՄ կամ առանձին երկրների օգնությունը չի կարող կարգավորել իրավիճակը:

Ամեն դեպքում Հանը նշել է, թե Եվրամիությունը ցանկանում է, որ Թուրքիայում իրավիճակը կայունանա:

 

Նույն շարքից