Հասարակություն 

Թուրքիայում հայկական դպրոցները պահանջում են ավարտական քննությունները դարձնել հայերեն

analitik.am

Թուրքիայում հայկական և հունական դպրոցների ղեկավարները դիմել են Թուրքիայի ազգային կրթության նախարարություն՝ պահանջելով դպրոցական ավարտական քննությունները դարձնել մայրենիով։


Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայկական և հունական դպրոցների ղեկավարները պահանջել են 6 առարկայից հանձնվող ընդհանուր քննությունները իրենց շրջանավարտների համար դարձնել մայրենիով։ Այդ քննությունները հանձնում են, երբ տեղափոխվում են այլ ուսումնական հաստատություններ։


Թուրքիայի ազգային կրթության նախարարությունից տեղեկացրել են, որ նախարարը եթե դրական պատասխան տա, այդ ամենը կկիրառվի հաջորդ տարվանից։


Ստամբուլի ազգային փոքրամասնությունների 22 դպրոցներում սովորում են մոտ 3 հազար հայ եւ 350 հույ երեխաներ։

Նույն շարքից