Քաղաքական 

Հայաստանում ոչ ամերիկյան, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների կողմից հիշատակվում է, որ Ռուսաստանի փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել Հայաստանի տարածքում, այսպես կոչված, ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ հարցը պարզաբանման կարիք ունի:

Բալայանի խոսքերով, Հայաստանի տարածքում ոչ ամերիկյան, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան, դրանք բացառապես հայկական, Հայաստանի իրավասության տակ գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են ՀՀ քաղաքացիներ:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ ռուսաստանցի փորձագետներն այցելել են այդ լաբորատորիաներ՝ սկսած 2017 թվականից, ինչը բնական է երկու դաշնակից երկրների համար:

Նույն շարքից