Քաղաքական 

ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Մխիթարյանից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության մասով առաջընթաց չկա: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին՝ կան արդյո՞ք փոփոխություններ գործընթացում:

Բալայանը նշեց, որ քննարկումները դեռ շարունակվում են, խորհրդակցությունները տարբեր ուղղություններով ևս շարունակվում են, որևէ հարցում հստակություն դեռ չկա:

ՀՀ ԱԳՆ խոսնակը խոսեց նաև ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունների մասին, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Բալայանը հայտնեց, որ այս պահին չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնցից վերադարձվել է մոտ 100-ը: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն անուններ չնշեց՝ ասելով, որ չի կարող անուններ հրապարակել:

Նույն շարքից