Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, թե ինչու հանդիպում տեղի չունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, ասաց, որ պատճառն օրակարգերի սղությունն է. «Ամեն դեպքում նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ, որ դեռ առիթներ կլինեն բարձրագույն մակարդակով հանդիպումների՝ ոչ միայն ԱՄՆ ղեկավարի հետ»:
Ավելի վաղ անընդհատ խոսվում էր այն մասին, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի գագաթաժողովին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվելու օրերին հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: