Հայաստան Քաղաքական 

Երկար քննարկումից հետո Ալեն Սիմոնյանն ընտրվեց Գևորգ Կոստանյանի տեղակալ

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստում պետք է նախ որոշում կայացվեր, թե ով է լինելու հանձնաժողովի փոխնախագահը (Նախագահը Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն է): Օրենքով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից:  Խորհրդարանի 4 ուժերից 3-ը մաս են կազմում կառավարությանը, միայն Հանրապետականն է, որ ներկայացված չէ գործադիրում: Սա էր պատճառը, որ կողմերը երկար ժամանակ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

ԱԺ Ծառուկյան խմբակցությունն առաջարկեց հանձնաժողովի փոխնախագահ ընտրել ՀՅԴ-ից կամ ԵԼՔ դաշինքից, ԵԼՔ դաշինքից Հովիկ Աղազարյանը ևս ցանկություն հայտնեց, որ հանձնաժողովի փոխնախագահը լինի իրենց խմբակցությունից:

Հանձնաժողովի անդամ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը տալ ԵԼՔ խմբակցությանը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն իր հերթին հայտնեց, որ քննիչ հանձնաժողովի պաշտոնում ցանկացել է տեսնել Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, սակայն վերջինս չի ցանկացել դա զբաղվածության պատճառով:

Ապա Կոստանյանն առաջարկեց հանձնաժողովի փոխնախագահ ընտրել ԵԼՔ-ից Ալեն Սիմոնյանին: Որոշումը միաձայն ընդունվեց:

Նույն շարքից