Արագածոտնի մարզի մի քանի գյուղի բնակիչներ կասեցրել են Հյուսիս-հարավի շինարարությունը: Այս մասին հայտնում է Ազատությունը:
Գյուղացիները բողոքում են, որ մայրուղու վրա չկան անցումներ, որոնց օգնությամբ կկարողանան մուտք գործել իրենց գյուղեր: Գյուղացիները նշում են, որ գյուղեր մուտք գործելու համար ստիպված են մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել ու ետ վերադառնալ: Նրանց խոսքերով, նախնական ծրագրով անցումներ եղել են, սակայն հիմա չեն կառուցվում:
Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը: Նրանք հանդիպում են պահանջում մարզպետի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։
13:35
Գյուղացիները որոշեցին բացել ճանապարհը և սպասել մարզպետին: