Հասարակություն 

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված 16-ամյա Ումութ  Ալի  Օզմենն ազատ է արձակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք երեկ էլ ենք հայտարարել, այսօրվա ճեպազրույցին էլ եմ հաստատել, որ հայրը եկել էր իր երեխային տանելու»,- ասել է Բալայանը:

Նույն շարքից