Հաջորդ տարի ամռանը «Բարսելոնան» փոխարինողներ է փնտրելու իր երեք առաջատարների համար: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Կատալոնական գրանդը ցանկանում է փոխարինող գտնել իր այն առաջատարների համար, որոնց տարիքը գերազանցում է 30 տարին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սերխիո Բուսկեթսին, Լուիս Սուարեսին և Խերարդ Պիկեին:
Նշենք, որ թիմի առաջատար Լեոնել Մեսսին ևս հատել է վերոնշյալ շեմը: