Նոյեմբերին Երևանում կայանալիք ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումին ընդառաջ հայաստանյան ԼԳԲՏ կազմակերպություններն ավելի են ակտիվացել: Նրանք հավաքներ են կազմակերպում, որոնց ժամանակ քննարկում են նաև անելիքներն ու համաշխարհային ԼԳԲՏ-ների հետ սերտ հարաբերություններ ստեղծելու հարցերը: Այս հարցում նրանք ստանում են որոշ դեսպանատների աջակցությունը:
Analitik.am-ի տեղեկություներով, սեպտեմբերի 27-ին նրանք հավաք են կազմակերպելու Embassy կոչվող ակումբում, որը գտնվում է Երևանի բնակելի շենքերից մեկում: Հատկանշական է, որ այս հավաքների ժամանակ նրանց անվտանգությունն ապահովում են ոստիկանները:
Հավելենք, որ սպասվելիք հավաքի մասին թռուցիկները փակցվում են բնակելի շենքերի վրա, սակայն դրանց վրա նշված չէ այն հասցեն, որտեղ տեղի է ունենալու հավաքը:

