Սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում կմասնակցի Ռուսաստանի ռեգիոնների և Ադրբեջանի IX ֆորումին, իսկ 27-28-ին Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Մինչ այս հայտնվում էր, որ Պուտինը Բաքու է մեկնելու այսօր՝ սեպտեմբերի 26-ին: Սակայն Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահն Ադրբեջան է մեկնելու վաղն առավոտյան, Ալիևի հետ հանդիպումը ևս լինելու է վաղը, իսկ արդեն երեկոյան Պուտինը կլինի Դուշանբեում: