Քաղաքական 

Սպասում ենք Հայաստանի մեր գործընկերների արձագանքին. Բակո Սահակյան. Առավոտ

Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը բարձրացվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մոտ և մենք սպասում ենք Հայաստանի մեր գործընկերների արձագանքին:

Այս մասին այսօր Արցախի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ թե Հայաստանում առկա նոր իրողությունների պայմաններում ինչպիսի քայլեր են ձեռնարկվում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցի վերաբերյալ:

Բ.Սահակյանի խոսքով տարիներ առաջ այդ ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ և ՀՀ գործընկերների հետ մշակվել է այդպիսի փաստաթուղթ: Ըստ նրա՝ հարցին անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում՝ ՀՀ նոր ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից