Չինական իշխանությունները թույլ չեն տվել ամերիկյան ռազմական նավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ: Ինչպես հայտնում է «South China Morning Post»-ը, սա պայմանավորված է երկրների միջև հակասություններով, որոնք ի հայտ են եկել ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց հետո:
Ամերիկյան կողմը նշել է, որ վաղուց են օգտվում Հոնկոնգի նավահանգստից և չի պատրաստվում դադարեցնել դա:
Չինաստանի ԱԳ նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ տեղի ունեցածի մասով՝ միայն հայտնելով, որ նավահանգիստ ցանկացած նավի մուտք քննարկվում է և յուրաքանչյուր դեպքով կայացվում է առանձին որոշում: