ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը քննարկվել է, սակայն քիչ հավանական է, որ այն տեղի ունենա այս տարի, պետք է սպասել, որ այցը կկայանա հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ այցի ժամկետների մասով քննարկումներ դեռ չեն եղել:
Ուշակովը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ, ինչպես նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նստաշրջանում: Բացի դրանից հանդիպում կլինի նաև Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի ժամանակ: Դրա համար, Ուշակովի խոսքերով, նպատակահարմար կլինի Պուտինի հայաստանյան այցի մասին խոսել հաջորդ տարվա համար:
Պուտինի օգնականը նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի վարջին հանդիպումը տեղի է ունեցել ընդամենն օրեր առաջ. «Այս տարի նրանք արդեն երեք անգամ հանդիպել են, եղել են հիմնարար քննարկումներ: Մասնավորապես միայն վերջին անգամ նախագահն ու վարչապետն առանձին հանդիպման ժամանակ խոսել են մոտ երեք ժամ, խոսել են լավ և հիմնարար»: