Բարի օր Իրավական Հասարակություն 

Լեհաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, ով Բելգիայում բռնաբարությունների համար 25 տարվա ազատազրկման է դատապարտվել

analitik.am

Եվրոպոլը հայտնում է, որ Լեհաստանում Բելգիայի իշխանությունների կողմից հետախուզվող Հայաստանի քաղաքացի է հայտնաբերվել: Վերջինս մեղադրվում է բռնաբարության և Օստենդում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ:

Ձերբակալվածը ներկայացվում է որպես սերիական հանցագործ:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացին 2015 թվականին Բելգիայում 25 տարվա ազատազրկման է դատապարտվել մի քանի բռնաբարության, զենքով սպառնալիքի և այլ հանցագործությունների համար: Վերջինիս, սակայն, հաջողվել է փախուստի դիմել:

Ձերբակալության ժամանակ ՀՀ քաղաքացու մոտ ռումինական, բելգիական և հունական կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել: Բելգիական իշխանություններն արդեն դիմել են Լեհաստանին 30-ամյա քաղաքացու արտահանձնման համար:

Նույն շարքից