Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում մադրիդյան և կատալոնական գրանդերը մեկը մյուսի ետևից խայտառակ պարտություն կրեցին՝ ամեն դեպքում պահպանելով առաջատարի դիրքերը:
Կատալոնական գրանդը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով զիջեց ետնապահներից «Լեգանեսին»՝ 1 րոպեում երկու գնդակ բաց ընդունելով սեփական դարպասը: Իսկ Արքայական ակումբը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտություն կրեց «Սևիլիայից»:
Վերջին երեք տարում սա առաջին դեպքն էր, որ «Բարսելոնան» և «Ռեալը» պարտություն են կրում նույն օրը: